Header Area
Սլովենիան առաջին անգամ հռչակվեց բասկետբոլի Եվրոպայի չեմպիոն

Սլովենիան առաջին անգամ հռչակվեց բասկետբոլի Եվրոպայի չեմպիոն

Բասկետբոլի տղամարդկանց Սլովենիայի հավաքականն առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ստամբուլում տեղի ունեցած եզրափակիչում սլովենացիները մրցել են Սերբիայի հավաքականի հետ եւ առավելության են հասել 93:85 (20:22, 36:25, 15:20, 22:18) հաշվով: Սլովենիայի թիմի կազմում 35 միավոր է վաստակել պաշտպան Գորան Դրագիչը:

Բրոնզե մեդալների համար խաղում Իսպանիայի հավաքականը 93:85 հաշվով հաղթել է ռուսներին:

Եվրոպայի առաջնությունն անցկացվեց Թուրքիայում, Ռումինիայում, Ֆինլանդիայում եւ Իսրայելում: Փլեյ-օֆֆի հանդիպումներն անցկացվեցին Ստամբուլում:

Related posts