Header Area
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը մասնակցել է Առնո Բաբաջանյանի անվան փառատոնին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը մասնակցել է Առնո Բաբաջանյանի անվան փառատոնին

Մշակույթը միշտ կապել է բոլոր երկրների ժողովուրդներին, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդներին, ապա նրանց միջեւ առանձնահատուկ հարաբերություններ են եղել։ Այս մասին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպան Իվան Վոլինկինը ՝ հայ մեծանուն երգահան Առնո Բաբաջանյանի անվան «Գլխավորը հայրենիքին ծառայելն է» երաժշտական փառատոնի ժամանակ, որն անցկացվել է Երեւանում Ալ․Սպենդիարյանի անվան Օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնում։

Նրա խոսքով՝սա նմանատիպ առաջին փառատոնն է, որը կազմակերպվում է երկու երկրների ժողովուրդների միջեւ բարեկամության հոգեւոր-հայրենասիրական կապերի ամրապնդման նպատակով։

«Մշակութային համագործակցությունն ու փոխըմբռնումը մնում է Հայաստանի ու Ռուսաստանի փոխհարաբերությունների ամբողջ համալիրի անքակտելի բաղկացուցիչը։ Այս փառատոնը նվիրված է մեր պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին»,- պարզաբանել է դեսպանը՝ հավելելով, որ տվյալ փառատոնը կազմակերպվելու է ամեն տարի հաջորդաբար՝ թե Հայաստանում, թե Ռուսաստանում։

Հիշեցնենք, որ տվյալ փառատոնի շրջանակում երաժիշտները պետք է այցելեն Հայաստանի երեք խոշորագույն քաղաքներ՝ Վանաձոր, Գյումրի ու Երեւան։

Related posts