Հասարակություն

Մեգան Մարքլի քույրը հարսանիքի նախօրեին վեճ է հրահրել

Մեգան Մարքլի հարազատները չեն հաշտվում այն մտքի հետ, որ հրավիրված չեն արքայական հարսանիքին։ Հարսանցուի խորթ քույրը՝ Սամանթա Գրանդը սոցկայքերից մեկում ագրեսիվ գրառում է հրապարակել։ Կնոջը վրդովեցնում է այն, որ Մեգանի և Հարրիի հարսանիքին այնպիսի մարդիկ են հրավիրված, որոնց հարսնացուն և փեսացուն անձամբ չեն էլ ճանաչում։

«Հարգանքից և մարդասիրությունից ելնելով՝ Մեգանը կարող էր նաև հարազատներին հրավիրել։ Առավել ևս, որ հարսանիքին 2 հազար բոլորովին անծանոթ մարդ կլինի։ Մեր հորեղբայրը, եղբայրը, ես, զարմիկը և մյուսները։ Խոսքը ոչ թե ինչ-որ մտերմության, այլ ընտանիքի մասին է»,-գրել է Մեգան Մարքլի քույրը։

Հիշեցնենք, որ Մեգան Մարքլը և արքայազն Հարին կամուսնան մայիսի 19-ին։ Հարսնացուի կողմից հարսանիքին ներկա կլինեն միայն նրա մայրը և ընկերուհիները։ Հորը, եղբորը՝ Թոմաս Մարքլ կրտսերին, խորթ քրոջը՝ Սամանթա Գրանդին, զարմիկ Թայլեր Դուլիին և նրա մորը՝ Թրեյսիին նախկին դերասանուհին չի հրավիրել։

Արտահայտեք Ձեր կարծիքը այս հոդվածի վերաբերյալ։

loading...
Close