Հասարակություն

Տեղի ունեցավ “ՀԵԱ” Համահայկական երիտասարդական ասոցիացիայի վերակազմավորման ընդլայնված նիստը

Այսօր տեղի ունեցավ “ՀԵԱ” Համահայկական երիտասարդական ասոցիացիայի վերակազմավորման ընդլայնված նիստը, որին մասնակցում էին 280 -ից ավել ԵՀԿ անդամներ:
Նիստի պատվավոր հյուրն էր ՀՀ ԱԺ Ծառուկյան խմբակցության քարտուղար , ԲՀԿ ԵՄ նախագահ Վահե Էնֆիաջյանը:
Նիստի ժամանակ ԵՀԿ փոխնախագահներ ընտրվեցին Վահե Հարությունյանը, Արտավազդ Ալեքսանյանը և Արարատ Արզումանյանը , իսկ Կազմկոմիտեյի ղեկավար` Սարգիս Նազարեթյանը:
Քննարկվեցին մի շարք հարցեր վերաբերող երիտասարդներին և ուսանողներին, ներկայացվեցին առաջիկայում սպասվելիք ծրագրերը և դրանց իրականացման ժամանակացույցը :
Կարևորվեց երիտասարդների ներգրավվածությունը հասարակական-քաղաքական կյանքում, երիտասարդների և ուսանողների կրթական մակարդակի բարձրացումը, որին խթանելու է քաղաքական դպրոցի վերաթողարկումը Բարգավաճ Հայաստան Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հովանավորությամբ և հանձնարարությամբ:
Բոլորիս մաղթում եմ բեղմնավոր աշխատանք:
Վաղվա բարգավաճող Հայաստանի գրավականը ուժեղ և ամուր երիտասարդների մեջ է:

Արտահայտեք Ձեր կարծիքը այս հոդվածի վերաբերյալ։

loading...
Close