ԼուրերՊատահարներ

Էջմիածնում թալանել են «Հայփոստ»-ի գրասենյակը, գողացել են համակարգիչներ ու փող

Արմավիրի մարզում, մարտի 20-ին, ժամը 04։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի Վաղարշապատ-1107 գրասենյակում ձայնաազդանշանային համակարգը միացել է, ինպես նաեւ միացել է «Ֆայեր» ազդանշանը, ըստ որի՝ ներսում հրդեհ է։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, պարզվել է, որ մարտի 19-ի 17։00-ից մինչեւ մարտի 20-ի 04։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված գործիքով բացել են մետաղական շրջանակներով պատուհանը եւ ներս մտել եւ այնտեղից գողացել մոնիտորներ, պրոցեսորներ եւ գումար։

Արտահայտեք Ձեր կարծիքը այս հոդվածի վերաբերյալ։

loading...
Close