ԼուրերՔաղաքականություն

Ես չգիտեմ,թե Նիկոլ Փաշինյանը ինչի համար է պայքարում. Զարուհի Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցության 1-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ, լրագրողների հետ զրույցում, Զարուհի Փոստանջյանը արդյունավետ է համարել կուսակցության մեկամյա գործունեությունը և կարևոր է համարել հանգամանքը, որ անցած մեկ տարվա ընթացքում հետ չեն կանգնել իրենց հայտարարած սկզբունքներից: Փոստանջյանն անդրադարձել է նաև հարցին,թե հնարավո՞ր է միանա ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարություններ է անում փողոցային պայքար սկսելու վերաբերյալ: Փոստանջյանը ընդգծել է, որ հայտնի չէ, թե ինչի համար է պայքարում Նիկոլ Փաշինյանը, ուստի ինքը չի կարող ասել` կմիանա՞, թե՞ ոչ:

Նշենք, որ «Երկիր Ծիրանի»-ն կուսակցության հիմնադրման մեկամյա տարեդարձը նշել է «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում: Տոնական միջոցառմանը հրավիրված են քաղաքացիական հասարակության և լայն հանրության ներկայացուցիչներ, մեր երկրում հավատարմագրված դեսպաններ, «Երկիր Ծիրանի» կուսակցության համակիրներ:

Արտահայտեք Ձեր կարծիքը այս հոդվածի վերաբերյալ։

loading...
Close