Առողջապահություն

Երեխան ծանր հիվանդությամբ է վարակվել նրան մեկ րոպե գրկելու պատճառով

Նորածին երեխան ծանր հիվանդությամբ է վարակվել, երբ նրան գրկել է ընտանիքի ընկերը: Բժիշկները ծնողներին զգուշացնում են ոչ ոքի թույլ չտալ իրենց մանկիկների մոտ, թույլ չտալ նրանց գրկել եւ համբուրել:

Պերտ քաղաքից (Ավստրալիա) 35-ամյա Մեգան Կեկբեռնը Լայլա անվանակոչված երկրորդ դստերն էր ունեցել եւ ծննդաբերությունից հետո վերականգնվում էր մոր տանը: Նրանց հյուր էին եկել մի քանի ընկերներ եւ ընտանիքի անդամներ՝ տեսնելու նորածին աղջկան, որն այդ ժամանակ ընդամենը 2,5 շաբաթական էր:


Այցերի ժամանակ Կոկբեռնը նկատել է, որ Լայլային գրկած հյուրերից մեկը մրսած է:

«Ես համարձակություն ունեցա նրան թույլ չտալու երեխային գրկել: Ես վախենում էի վիրավորել կամ քննադատության ենթարկվել, որ իզուր եմ անհանգստանում,- հիմա հիշում է մայրը: — Ես ցանկանում էի, որ լավ լիներ, բայց հակառակը ստացվեց»:

Ընտանիքի ընկերը երեխային գրկել է մոտ մեկ րոպե, որի պատճառով Լայլան ծանր հիվանդացել է: Աղջիկը 2 օր հրաժարվում էր ուտելուց, շատ էր քնում եւ տառապում էր հարբուխից: Նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա 5 օր անցկացրել է առանց առողջանալու նշանների: Այդ ժամանակ երեխային բժիշկների հսկողության տակ են թողել եւս մեկ շաբաթ, սակայն ուժեղացված բուժումը չի օգնել:


«Երբեմն նրա շնչուղիներում այնքան լորձ էր հավաքվում, որ նա ուժեղ հազում էր: Առանց կողմնակի օգնության նա կապտում էր եւ շնչահեղձ լինում»,- պատմել է Մեգանը:

Երեխայի առողջությունը վերջնականապես կարգավորվել է միայն 3 տարեկանում:

Երկու երեխաների մայրը ծնողներին կոչ է անում ավելի ուշադիր լինել եւ պաշտպանել նորածին երեխաների առողջությունը՝ չվախենալով վիրավորել ծանոթների զգացումները:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: