Լուրեր

Ինչու՞ ՊԵԿ֊ում հաստիքների կրճատման դեպքում հաշվի չի առնվել ստաժը և մասնագիտական փորձը․ Միգուցե պատճառը անձնական հաշիվներն են․․․

Ինչպես արդեն գիտենք օրերս Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, թե կառուցվածքային փոփոխությունների արդյունքում թվով 128 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից։ Նրա խոսքով՝ նման փոփոխությունը նաեւ աշխատակազմի եւ կատարվող աշխատանքների օպտիմալացման նպատակ է ունեցել:


Այնինչ,պարզվում է, որ ՊԵԿ ղեկավարն այդ թիվը հրապարակելիս չի ասում, թե որքան նոր հաստիքներ են բացվել, կամ այլ վարչություններ որքանով են ուռճացվել եւ կամայական ինչ նոր նշանակումներ են արվել։
Տարօրինակն այն է, որ մի կողմից՝ ՊԵԿ-ը մարդկանց աշխատանքից ազատման դիմումներ է գրել տալիս, մյուս կողմից՝ թափուր աշխատատեղերի համար մրցույթ է հայտարարում, որտեղ պատահական կադրեր, բնականաբար, չեն ընդունվում։ Եթե, այնուամենայնիվ, նոր հաստիքներ են բացվում, միգուցե աշխատանքից ազատելու փոխարեն՝ այդ մարդկա՞նց առաջարկվեին այդ աշխատատեղերը։

Հիշեցնենք, որ ժամանակին Դ. Անանյանը հայտարարել էր, որ նախ պետք է կառույցն ինքնամաքրվի ներսից. «Մեր այն ընկերները, ովքեր 20 տարուց ավելի աշխատել են եւ արդեն նոր աշխատանք ստեղծելու եւ իրենց փորձը փոխանցելու կարողություն չունեն, իրենց պետք է առոք-փառոք ուղարկենք տուն: Իսկ մարդիկ, ովքեր 10 տարվա աշխատանքային փորձ ունեն եւ այդ փորձը փոխանցելու ունակություն, ապա նրանց կպահենք»։


Դ. Անանյանի, մեղմ ասած, տարօրինակ այս հայտարարությունը, սակայն, մասնագետները որեւէ կերպ այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչո՞ւ պետք է փորձառու մասնագետներից ազատվի այդ կառույցը, հատկապես, երբ այն համալրվում է մասնագիտական փորձառություն չունեցող մարդկանցով։

ՀՀ ՊԵԿ֊ի կանոնադրությամբ նշված է <<Կոմիտեի ղեկավարի բացակայության դեպքում կոմիտեի ղեկավարի հրամանով նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի բացակայության դեպքում կոմիտեի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը>>։
Հարց` այս դեպքում եթե ստաժը և մասնագիտական փորձը հաշվի է առնվում, ապա ինչու՞ հաստիքների կրճատման դեպքում այն հաշվի չի առնվել։ Ինչպե՞ս որոշվեց այդ աշխատակիցների մասնագիտական գիտելիքները, եթե այն որոշվում է միայն հարկային ծառայողի ատեստավորմամբ։
Ամեն ինչ պարզ է․ վերադասը անձնապես ծանոթ չլինելով աշխատակցին, հիմնվում է բաժնի պետի կողմից ներկայացված գնահատականների վրա։ Որոշ բաժնի պետեր էլ կողմնակալ վարքագիծ դրսևորելով կրճատման են ներկայացրել այն աշխատակիցներին, որոնց հետ պարզապես չեն ցանկացել աշխատել կամ ունեն անձնական հաշիվներ։
Հետևությունը թողնում եմ ՊԵԿ֊ի ղեկավարությանը․․․

loading...

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: