Հասարակություն

ԱՊՊԱ-ի գրասենյակում 41-ամյա տղամարդուն սպանած ու ականջները կտրած 31-ամյա տղամարդը կալանավորվել է. նա վիրավոր է

Հունվարի 15-ին Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում տեղի է ունեցել սպանություն. Հրազենով սպանել են 41-ամյա Գարուշ Մ.-ին, ականջներից մեկը կտրել, մյուսն էլ վնասել:


Shamshyan.com-ի փոխանցմամբ, այդ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Կամո Ք.-ն, ով սպանության օրը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն: Նա դատարանի որոշմամբ կալանավորվել է:
Աղբյուրի տեղեկություններով՝ հունվարի 18-ին, նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 15-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։


Ոստիկանները պարզել էին, որ մահացածը Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի 42 տնակի բնակիչ՝ 41-ամյա Գարուշ Մարությանն էր։

loading...

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: