Հասարակություն

Դիմում եմ Ձեզ հպարտ քաղաքացիների ստվերում ապրող, փող մուրացող փնթփնթան զանգված

Շուտով Նոր տարին է, այսինքն քաղաքում՝ մասնավորապես հրապարակում, արդեն տոնածառի տեղադրման աշխատանքներն են։ Դե քանի որ մեր հասարակությունը սիրում է քննադատել ամեն ինչ նույնիսկ գոյություն չունեցողը, դժվար չի պատկերացնել, որ սկսվելու է քննադատությունը վաաաաայ նույն տոնածառնա, վաաաայ նույն լույսերնա, քաղաքապետն էլ փոխվեց տոնածառը մնաց։ Բայց չէ կարծես այս տարի վերջապես հրաժեշտ կտանք Սովետից մնացած եղևնուն, որի վրա Տարոնը բյուջեից հանում էր հազարավոր դոլարներ իբր տոնածառի համար, բայց իրականում տոնածառը կառավարության շենքի պադվալում քցած տրուբեքն էին հավաքում իրար վրա ու Սևանի ափերից մի քանի եղևնու ճյուղ լցնում վրան ու առռաա հա քեզ տոնածառ։


Հիմա փոխվեց, շշուկներ կան որ 150,000 դոլար Հայկոն ծախսելա այդ տոնածառի վրա, այ այս փաստից էլ վատացավ ՀՀԿ-ի լպրծուն զանգվածը, հասարակության նամռոտ զանգվածը, թե բա քաղաքի լիֆտերը սարքեիկ այդ փողով․ էն մեկը թե այդ փողով երևանցիների ամանորյա մսի դիմաց վճարեիք, էն մյուսը թե բաժանեյիք ժողովրդին։

Այ ձրիակերներ ինչի՞ համար։ Եթե ձեր տանը ունեք երեխաներ որոնք մի ամբողջ տարի մանկական հետաքրքրություններով սպասում են Նոր տարուն, բլինչիկներին ու տոլմային, ու ձեր վերարկուն պատռվել է, դու հա հա հենց դու թթվաց դեմքով հոդվածս կարդացող (ի սկզբանե ասել եմ ում է վերաբերվում հոդվածս) դու ի՞նչ ես անելու գնաս քեզ նոր վերարկու առնե՞ս, թե՞ ասես երեխեքս մի ամբողջ տարի սպասել են սպասի իրենց ուրախացնեմ ջհանդամը 20 օր հետո վերարկուս կգնեմ, բայց երեխեքս չնայեն ուրիշի ձեռ։ Նույն էլ քաղաքը, ավելի լավա ուրախացնել քաղաքի գիտակից բնակչությանը մնացած ծախսերը հետո։


Ինչի՞ համար քաղաքապետը Նոր տարվա ուրախության ծախսերի հաշվին քեզ մսի փող տա, ինչի համար իմ երեխու մեկ տարի սպասած ուրախության հաշվին քեզ փող տա լափես կշտանաս։

Գիտակից ծնողներ մի հատ նեղություն տվեք ու 90-ական թվականներից ի վեր տեսեք ձեր ամանորյա նկարները հրապարակում, տարբերությունը միայն ձեր հասակը չի՞ նկարում ամանորյա տեսարանի մեջ փոփոխություն տեսնո՞ւմ եք։

Ասացս կարող է այդքան կարևոր չլինի, դե հիմա տոնածառա ինչ տեսք էլ ունենա տոնածառա, հարցը սա չի, հարցը կայանում է նրանում, որ մեր մեջ ձևավորվել է մի նողկալի զանգված, որ ամեն տեղ մռթմռթալու առիթ է ման գալիս։ Դու՛ այ երկու կտոր միս մուրացող, ամիսը 30 հազար դրամի ծխախոտ ես վառում թափում բայց երեխուդ մսի փողը պետությունից ես պահանջում։

Վերջապես հերիք է մուրացկանություն անեք։ Մինչև իշխանափոխությունը ո՞ր մի պատի ծակն էիք մտել ու չէիք քննադատում ծախսերը, Տարոնի ժամանակ որ 200,000 դոլար հանում էր իբր տոնածառի համար ու 5-6000 դոլարով տոնածառ տեղադրում մնացած փոխերով իրեն իրար կողքի դղյակներ սարքում ձեր պատի ծակն այդքան նե՞ղ էր, չէի՞ք տեսնում, դե խոսեիք է, գիտեիք որ կկորցնեին ձեզ։


Վերջապես հասկացեք սա քաղաք է սա մայրաքաղաք է, ամանորին հարգի են այդպիսի ծախսերը, ժամանակին կարմիր գծերի, հարկ ու տուրքերի փողերը գնում էր տարոնների գրպանները, հիմա դրանք գնում են քաղաքային բյուջե, այնպես որ ծախսելու փող ունենք։ Ու մի բան հասկացեք չի կարելի մի բանի հաշվին այլ բան պահանջել։ Լիֆտ եք ուզում սարքել, ամեն ամիս “լիֆտի մարդուն” սպասարկման փող եք տալիս այդ փողից պահանջեք, ոչ թե քաղաքի տոների ծախսի հաշվին պահանջեք։

Ես ինքս ուզում եմ իմ երեխաները, բոլորիս երեխաները ու մենք բոլորս վայելենք գեղեցիք ամանոր, գեղեցիկ ամանորյա միջոցառումներ։

Քանի դեռ ազգիս մեջ կան ձեր նմանները ազգս լիակատար չի լինի, կամ փոխվե՛ք կամ մաքրվե՛ք։

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: