ԱռողջապահությունՀասարակություն

Օգնեք փրկել 1.5-ամյա Մարկոս Թարվերդյանի կյանքը (Տարածել)

Օրեր առաջ 1,5-ամյա Մարկոս Թարվերդյանի մոտ ախտորոշվել է երիկամների նեֆրոտիկ սինդրոմ: Երեխայի վիճակն ամեն օր վատանում է, իսկ բուժում, որպես այդպիսին, այստեղ չկա: Մարկոսը Արաբկիր բժշկական կենտրոնում է, որտեղ ստանում է վիճակը մեղմող դեղամիջոցներ:


Երեխային հնարավորինս շուտ պետք է տանել արտերկիր: Նրան կարող են հետազոտել ու բուժել Իսրայելում, նաև պատրաստվում են նրա հետազոտությունների տվյալները Շվեյցարիա ուղարկել: Ծնողները Նեֆրոտիկ սինդրոմի ու դրա բուժման վերաբերյալ շատ բան գիտեն, քանի որ 2 տարեկան աղջկան որոշ ժամանակ առաջ կորցրել են հենց այդ հիվանդության պատճառով: Հիմա էլ նույն ախտորոշումն ունի Մարկոսը:

Բուժում ստանալու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, որոնց հնարավորությունն ընտանիքը չունի.

Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն, օգնել Մարկոսին, փոքրիկը ունի բոլորիս աջակցության կարիքը:


Հաշվեհամարը բացված է ACBA բանկում՝ Հայկ Թարվերդյանի անունով:

220460852290000 AMD
220461651345001 USD

Մանրամասների համար կարող եք դիմել Հայկ Թարվերդյանին՝ հեռ. 055-18-05-81:
Եթե չեք կարող ֆինանսապես օգնել, խնդրում ենք տարածել:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: