ԼուրերՔաղաքականություն

Վերին Գետաշենում հաղթանակը ժողովրդին է լինելու

Բարև Ձեզ պարոն Սարգսյան, դուք արդեն մի քանի ամիս է ինչ նշանակվել եք Վերին Գետաշեն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, որքանո՞վ եք տեղյակ համայնքի խնդիրներին։
-Բարև Ձեզ, նախ ուզում եմ շնորհակալությունս հայտնել Ձեզ՝ հրավերի համար, անդրադառնալով Ձեր հարցին, այո ճիշտ եք, համայնքն ունի բազում խնդիրներ, բայց ստեղծվել է մի թիմ, որը հաստատապես ի զորու է կանգնել բոլոր խնդիրների առաջ և հետևողականորեն լինել դրանց լուծմանը։ Աշխատել և աշխատելու ենք զօրուգիշեր, տեղյակ ենք համայնքի բոլոր խնդիրներին և այս կարճ ժամանակահատվածում նույնիսկ հաղթահարել ենք դրանցից շատերը։
-Կցանկանայինք ներկայացնեք Ձեր կողմից արդեն իսկ կատարված աշխատանքները, ի՞նչ աշխատանքներ է կատարվել Ձեր պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում։
-Նախ ասեմ, որ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել եմ բավականին ծանր ժամանակահատվածում՝ հունիս ամսին, երբ համայնքում բացվում է ոռոգման սեզոնը։

Ոռոգումը անխափան և ժամանակին ապահովելու համար կատարվել են աշխատանքներ,արդիականացվել են N1 և N2 պոմպակայանները, փոխվել է գետի հունը՝ պոմպակայաններին ավելի շատ ջուր մատակարարելու նպատակով, ինչպես նաև փոխվել են ինքնահոս խողովակների փականները և վերանորոգվել խողովակաշարը, այնուհետև աշխատանքներ են տարվել համայնքի խմելու ջրի մատակարարման ծավալների ավելացման և համայնքի ջրարբիացման ստեղծման ուղղությամբ։


Համայնքում իմ պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում բարեկարգվել և ասֆալտապատվել են երկու փողոցներ, որոնք ունեն ներհամայնքային կարևոր նշանակություն, բարեկարգվել և հարթեցվել են գրեթե բոլոր փողոցները։ Արդեն իսկ նախապատրաստական  աշխատանքներ են տարվում ևս երկու փողոցների ասֆալտապատման ծրագրի հետ կապված և ապագայում շարունակական է լինելու այդ գործընթացը։


Համայնքի երկու գերեզմանատներում կատարվել են հոսանքամոնտաժման աշխատանքներ, գերեզմանատներն ապահովել ենք էլեկտրականությամբ, որը նախկինում բավականին մեծ խնդիր էր շինարարական աշխատանքների կատարման համար։ Համայնքում ապահովվել է կանոնավոր աղբահանությունը և ստեղծվել համայնքային աղբավայր։

Եվ քանի որ բնակչությանը մշտապես հետաքրքրել է համայնքի բյուջեն և դրա ծախսը  մենք ապահովվել ենք համայնքի բյուջեյի թափանցիկությունը և հրապարակել այն ցանկանալով տեսանելի դարձնել մեր բնակչության համար։

Ներկայումս էլ պատրաստաման փուլում է գտնվում համայնքի վեբկայքի ստեղծումը, որի միջոցով տեղեկատվական այս դարաշրջանում ավելի կամրապնդվի ժողովուրդ-համայնքպետարան կապը և այս ամենը միայն մի մասն են մեր նախատեսած ծրագրերից,որոնք արդեն իսկ կյանքի ենք կոչվել և կոչելու ենք։

Բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում և հատկապես համայնքներում ամենահայտնի խնդիրներից է անապահով ընտանիքներին աջակցությունը, ինչ՞ աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ։

-Անապահով ընտանիքները մշտապես եղել և լինելու են մեր ուշադրության կենտրոնում։ Արդեն իսկ կազմակերպվել են բարեգործական միջոցառումներ, որոնք ֆինանսավորվել են թե՛ համայնքային բյուջեյից և  թե՛ պետական ծրագրերի ֆինանսավորումից։

Անապահով ընտանիքների երեխաների համար կազմակերպվել է էքսկուրսիա, որի նպատակը երեխաներին առավել քան անհոգ մանկություն ապահովելն է։ Զոհված զինծառայող երջանկահիշատակ Իգր Հակոբյանի  ընտանիքին տրամադրվել է դրամական օգնություն։

Մշտապես կանգնած ենք եղել մեր ժողովրդի կողքին և հետևողական նրանց խնդիրներին։ Համայնքապետարան մտնող յուրաքանչյուր բնակչի ցուցաբերվել է անհատական մոտեցում և փորձել ենք բոլորի խնդիրներին տալ լուծում։

Ինչպես նաև կցանկանամ տեղեկացնել, որ թվարկածս կատարված աշխատանքների վերաբերյալ տեսահոլովակը շուտով կտեղադրվի իմ ֆեյսբուքյան պաշտոնական էջում և հասանելի կլինի իմ ժողովրդին նույնպես։
-Պարոն Սարգսյան ողջունում եմ Ձեզ արդեն իսկ կատարված աշխատանքների համար և կուզենայի երկու խոսքով ներկայացնեք Ձեր ապագա ծրագրերը նույնպես։
-Շնորհակալություն։ Հոկտեմբերի 18-ին Վերին Գետաշենի մշակույթի տանը նախատեսված է հանդիպում իմ ժողովրդի հետ և բոլորին հորդորում ենք գալ հանդիպմանը, որի ընթացքում կխոսվի ապագա ծրագրերի ու անելիքների մասին։ Իմ ժողովրդին հորդորում եմ իրենց ձայնը տալ ժողովրդի թեկնածուին, նրան՝ ով կանգնած կլինի իրենց և իրենց խնդիրների կողքին և իր լիազորությունների շրջանակում լուծում կտա դրանց։ Հարգելի Վերին Գետաշենցիներ, ի՛մ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության պատվավոր և հպարտ քաղաքացիներ, ՎՍՏԱՀԵՔ ԵՎ ՊԱՀԱՆՋԵՔ։ Շնորհակալություն։

-Մենք էլ Ձեզ ենք շնորհակալ, մաղթում ենք Ձեզ հաջողություն։

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: