Լուրեր
Գեղարքունիքի մարզպետի պաշտոնն առաջիկայում կզբաղեցնի բնապահպանության փոխնախարար, ՔՊ-ական Գնել Սանոսյանը

«Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Սյունիքի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզպետներին:
Չնայած այն հանգամանքին, որ Լոռու մարզի մարզպետի պաշտոնակատար է նշանակվել Արամ Խաչատրյանը, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով, մարզպետ կնշանակվի մյուս ՔՊ-ական փոխմարզպետը՝ Անդրեյ Ղուկասյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնն առաջիկայում զբաղեցնելու է ՀՀ բնապահպանության փոխնախարար, ՔՊ-ական Գնել Սանոսյանը, ով ծագումով Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղից է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կիսվեք ձեր ընկերների հետ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: