Հասարակություն

Արագածոտնի մարզում կախված վիճակում 12-ամյա երեխայի դի է հայտնաբերվե

Սեպտեմբերի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տներից մեկում երեխայի դի կա կախված, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։45-ի սահմաններում նշված տան բնակիչ՝ 12-ամյա Մ. Խ.-ի դին հայտնաբերվել է իրենց տանը կից հողամասում կեռասենուց հակի թելով կախված վիճակում։

Դատաբժշկի նախնական տեղեկացմամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում էր իրենց գյուղի դպրոցի 5-րդ դասարանում։

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: