Քաղաքականություն

«Լավ էլի, Նիկոլ, չարություն չենք անի»

«Ես չգիտեմ՝ այս պահին կա անհրաժեշտություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, թե ոչ։ Ուղղակի ինչ–որ էմոցիաներից ելնելով, իրավիճակներ գնահատելով, ձայների բաշխում եւ այլն, որ Ազգային ժողովը որեւիցե կերպ խոչընդոտում է այս երկրի բնականոն ընթացքին, ես այդպես չեմ համարում: Ես չեմ տեսնում մի քայլ, որ այսօր անում է ԱԺ-ն, որ ձախողի երկրում ինչ որ բան։ Բոլոր հարցերը քննարկում ենք, նորմալ օբյեկտիվ ներկայացնում ենք, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը»։

Այս մտքերի հեղինակը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանն է, որը հեղափոխությունից հետո քիչ էր մնում լքեր ՀՀԿ-ն, հետո մտքափոխվեց, երբ ինչ որ հույսեր առաջացան, որոնք սակայն ներկայում մարել են:

Ընդ որում, այս տատանումը բնորոշ է բոլոր ՀՀԿ-ականներին: Մի պահ նրանք խրոխտ հայտարարում էին, թե չեն գնա խորհրդարանը ցրելուն, բայց Երեւանի ավագանու ընտրությունից հետո նրանք զրկվեցին բոլոր փաստարկներից, եւ հիմա կառչել են վերջին թեզից՝ խորհրդարանը խոչընդոտներ չի ստեղծում կառավարության աշխատանքի համար: ՀՀԿ-ն խոստանում է չխանգարել, ամեն ինչին համաձայնվել, միայն թե խորհրդարանը չցրվի:

ՀՀԿ-ն գիտե, որ խորհրդարանը ցրվելու է, եւ խնդիրն ամենեւին էլ այն չէ՝ խոչընդոտներ է ստեղծում, թե ոչ: Խորհրդարանը ցրվելու է շատ ավելի խորքային գործընթացների համատեքստում, որոնց համեմատ ՀՀԿ-ի խնդիրը չափազանց մանր բան է: Սա ՀՀԿ-ի կողմից պարզապես մի վերջին փորձ է ինչ որ պայմանավորվածության հանգել նոր իշխանության հետ, իրենց անձնական խնդիրների մասով: Իսկ այն, որ ՀՀԿ-ի միակ մոտիվացիան իրենց նեղ անձնական խնդիրներն են, ոչ մի կասկած չկա: Հակառակ պարագայում, ստեղծված իրավիճակում իրենք կնախաձեռնեին Ազգային ժողովի լուծարումը, անհեթեթ փաստարկների ու մանր ինտրիգների փոխարեն:

Աղբյուր ՝ https://www.lragir.am/2018/09/25/381537/

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: