Քաղաքականություն

Ով է նման ստոր սուտ տարածել Հայկ Մարությանի անունից, նոր սկանդալ համացանցում, բոլորդ պետք է իրազեկվեք, որ կեղծ է այս տեղեկությունը

ՔՊ-ի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Լրագրողներ ջան,

Հայկ Մարությանը ոչ մի հայտարարությամբ հանդես չի եկել։ Այն հայատառ էջը, որը գոյություն ունի, ֆեյք է։

Խնդրում եմ նյութ գրելիս հիմք չընդունել այդ էջում հրապարակված ապատեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ Հայկ Մարության անունով ֆեյսբուքյան էջը քիչ առաջ այսպիսի գրառում էր կատարել.
Մոտ մեկ ամսից Երևանում չի լինի ոչ մի երթուղային գիծ, ոչ մի գծատեր: Չի լինի գեթ մեկ «Գազել» մակնիշի երթուղային տաքսի։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախնական տվյալներով՝ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ներմուծվելու են նոր չինական ավտոբուսներ՝ շատ հարմարավետ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար են հարմար»:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: