Շոու բիզնես

Չհրապարակված լուսանկարներ «Ֆուլ հաուս 2»-ի նկարահանման հրապարակից

Նոր տաղավար, նոր զարգացումներ ու ինտրիգներ, բայց արդեն հայտնի ու սիրված դերասանական կազմ. Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ մեկնարկել են «Ֆուլ հաուս 2»-ի նկարահանումները։

 

Հոկտեմբերի 8–ից առաջատար սիթքոմը կրկին կլինի «Արմենիա» հեռուստաընկերության  եթերում։ Մինչև այդ ներկայացնում ենք մանրամասներ և չհրապարակված լուսանկարներ սիթքոմի նկարահանման հրապարակից։

 

Ստեղծագործական կազմը ոգևորությամբ, բայց և հուզմունքով է սպասում պրեմիերային։ Դադարից հետո վերադարձը նրանց համար պարտավորեցնող է։

 

Նոր եթերաշրջանում կլինեն սիթքոմի դերասանական հիմնական կազմի բոլոր անդամները, բացառությամբ Անի Երանյանի։ ԱՄՆ–ում բնակություն հաստատած դերասան Մոսո Կարապետյանը Հայաստան է ժամանել հատուկ «Ֆուլ հաուս 2»–ում նկարահանվելու համար։ Հիմնական կազմին են միացել Աղաս Մանուկյանն ու Լևոն Սարգսյանը։ Ժամանակավոր դերակատարմամբ հանդես կգա Շողեր Թովմասյանը։

 

Սիթքոմի տաղավարն ամբողջությամբ քանդվել է և կառուցվել է նոր տաղավար։ Ինչպես մեզ հետ զրույցում ասել է նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը, բնակարանը կփոխարինվի Մուշեղի և Տամարայի առանձնատնով, սրճարանը` հյուրանոցով, որտեղ կլինեն նույն աշխատակիցներն ու նոր դերասաններ։

Реклама 07

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: