Հորոսկոպ

11 միլիարդատեր հորոսկոպի հենց այս նշանի ներկայացուցիչ են. իսկ դուք այդ նշանի՞ն եք պատկանում

12-րդ և 11-րդ հորիզոնականներ

Խեցգետիններ. ընդամենը 5 միլիարդատեր է ծնվել այս նշանի տակ: Նրանցից մեկը Էլոն Մասկն է՝ Tesla Motors-ի գլխավոր տնօրենը:

Կույս. այս նշանին նույնպես բաժին է ընկել 5 միլիարդատեր: Կույս է բիզնեսմեն Ուորեն Բաֆետը:

10-րդ հորիզոնական

Աղեղնավոր. այն նշանի տակ է ծնվել 6 միլիարդատեր: Fidelity Investments-ի գլխավոր տնօրեն Աբիգայլ Ջոնսոնն Աղեղնավոր է:

9-րդ, 8-րդ և 7-րդ հորիզոնականներ

Երկվորյակ. 7 միլիարդատեր ծնվել է հենց այս նշանի տակ: Նրանցից է Walmart-ի սեփականատեր Ջիմ Ուոլթոնը:

Ձկներ. այս նշանի տակ նույնպես ծնվել է 7 միլիարդատեր, որոնցից մեկը Dell կազմակերպության հիմնադիր Մայքլ Դելն է:

Այծեղջյուր, և կրկին 7 միլիարդատեր այս նշանի ներքո: Այծեղջյուր է Amazon-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը:

6-րդ, 5-րդ և 4-րդ հորիզոնականներ

Ցուլ. այս նշանի տակ է ծնվել 8 միլիարդատեր, որոնցից ամենահայտնին Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է:

Կարիճ. կրկին 8 միլիարդատեր, որոնց շարքին է պատկանում աշխարհի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը:

Ջրհոս. այս նշանի տակ էլ է ծնվել 8 միլիարդատեր: Ջրհոս է Նյու Յորքում հայտնի բիզնեսմեն Մայքլ Բլումբերգը:

3-րդ և 2-րդ հորիզոնականներ

Կշեռք. այս նշանի տակ է ծնվել 10 միլիարդատեր: Նրանցից է H&M-ի նախագահ Ստեֆան Պերսոնը:

Առյուծ, և կրկին 10 միլիարդատեր: Առյուծ է Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը:

1-ին հորիզոնական

Եվ առաջին հորիզոնականում են Խոյերը: Այս նշանի տակ ծնվել է 11 միլիարդատեր: Նրանց շարքերում է Zara-ի հիմնադիր Ամանսիո Օրտեգան և Հնդկաստանի ամենահարուստ մարդ Մուկեշա Ամբանին:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: