Սպորտ

Բեքհեմը մտադիր է Մեսսիին հրավիրել իր ակումբ 2020 թվականին

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին կարող է հրավիրել իր ակումբ` Մայամիի «Ինտեր», հայտնում է «Daily Mail»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Բեքհեմը հույս ունի Մեսսիին ստանալ MLS-ում ակումբի նորամուտի մրցաշրջանում:

Հիշեցնենք` Բեքհեմի ակումբն առաջին անգամ առաջնությանը կմասնակցի 2020 թվականին:

Մեսսիի և «Բարսելոնայի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը: Արգենտինացի ֆուտբոլիստն ավելի վաղ հայտարարել էր, որ կցանկանար կարիերան ավարտել կատալոնական ակումբում:

Հաղորդվում է, որ այս պահին Մեսսիի և ամերիկյան ակումբի միջև բանակցություններ չեն ընթանում:

Հիշեցնենք` հունվարին MLS-ը պաշտոնապես հայտարարել էր, որ լիգայի կազմում է ընդգրկվել Մայամիից ակումբ: Մայամիի թիմը հանդես կգա քաղաքի կենտրոնում կառուցվող մարզադաշտում, որը կտեղավորի 25 հազար հանդիսական: Արենայի կառուցման համար, ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ, 200 մլն դոլլար կպահանջվի:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: