Ժամանց

Օգոստոսի 29-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին իրեն ուրախ ու պայծառ կզգա միայն ձեր գոյության փաստից: Ձեզ մնում է այնպես անել, որ նա հանկարծ չփոշմանի այդ զգացողության համար:

ՑԼԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ ձեր կյանքի ինչ-որ կարեւոր պահի շատ քիչ ժամանակ է մնացել, այդ իսկ պատճառով կսկսեք ակտիվորեն ավարտին հասցնել այն, ինչ չեք հասցրել:


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք շատ նյարդային կլինեք: Այդ առումով ձեր սիրելին նախանձելի իրավիճակում չի լինի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք պետք է հասնեք հաղթական վերջնակետին` գործադրելով հավանական եւ անհավանական ճիգեր: Ձեր սիրելին միայն կխրախուսի ձեզ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Միայն ձեզանից է կախված, թե կկատարվի արդյոք ձեր սիրելիի հետ երջանիկ ապագա ունենալու ձեր երազանքը, թե ոչ: Ճիշտ ձեւավորեք ձեր նպատակը եւ հաղթական տրամադրվեք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կփորձեք հասկանալ այն խնդիրները, որոնք առկա են ձեր կյանքում, ավելի ճիշտ` դրանց տրամաբանությունը` մոռանալով, սակայն, որ գործ ունեք սրտի հետ:


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր միության մեջ ավագի դերը կստանձնեք դուք: Դուք ստիպված կլինեք զերծ պահել սիրելիին անմիտ քայլերից եւ որոշումներից:

ԿԱՐԻճՆԵՐ

Կարծես թե, ձեր սիրելին չափազանց լավն է ձեզ համար: Դուք մեկ վայրկյան անգամ չեք կասկածում, որ արժանի չեք նրան, այդ իսկ պատճառով նրա հետ լուրջ հարաբերությունների մասին չեք էլ երազում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր հեշտ խնդիրներին դժվար մոտեցում ցուցաբերեք։ Իհարկե, ցանկանում եք հերոսի դեր խաղալ սիրելիի մոտ, բայց միգուցե դա նրան այնքան էլ դուր չի գա։ Մի փորձեք սխրանքներ գործել։ Խնդիրները պետք է ռացիոնալ ճանապարհով լուծել։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր հարաբերություններում հանդարտություն է։ Չեք վիճում, իրար չեք վիրավորում, բայց սեր եւ ջերմություն էլ չեք տալիս իրար։ Նույնը կատարվում է ամեն օր։ Մի կողմից շատ վատ է, մյուս կողմից՝ միգուցե պարզապես ծանր շրջան է, որ շատ շուտով կավարտվի։


ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր խղճահարության կարիք կզգաք։ Իսկ ո՞վ կարող է «օգնել» ձեզ այդ հարցում։ Իհարկե ձեր ընտրյալը։ Ավաղ, օգոստոսի 29-ն այնքան էլ հաջող օր չի լինի հենց նրա համար։ Աստղերը հուշում են՝ մոռանալ անձնական խնդիրների մասին եւ սատարել սիրելիին։

ՁԿՆԵՐ

Դուք իսկապե՞ս զգում եք այն, ինչ ամեն օր ասում եք ձեր սիրելի էակին։ Մտածեք այդ մասին։ Իսկապե՞ս սիրում եք նրա, թե ձեր հարաբերությունները պարզապես կապվածություն են։ Օգոստոսի 29-ը ամենահարմար օրն է այս հարցերի պատասխաները ստանալու համար։

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: