Լուրեր

Էրդողանը որոշել է Վանա լճի ափին նախագահական պալատ կառուցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մանազկերտի ճակատամարտի հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը հայտնել է Վանա լճի ափին գտնվող Խլաթ քաղաքում նախագահական պալատ կառուցելու որոշման մասին։


Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե Ալփարսլանը Մանազկերտի ճակատամարտին մեկնել է Խլաթից, որի համար է իմաստ է տեսնում Խլաթում սելջուկյան ոճով մեծ վրան-պալատ կառուցել 1071 քմ տարածքով, որը խորհրդանշելու է 1071 թվականին Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի դեմ Ալփարսլանի հաղթանակը։

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: