ԲանակՀասարակություն
Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զինվորական մեքենաները ՊԲ-ի հետ որևէ կապ չունեն. Լևոն Մնացականյան

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զինվորական մեքենաները որևէ առնչություն չունեն ԱՀ պաշտպանության բանակի հետ. ՊԲ-ին նվիրաբերված բոլոր մեքենաները գտնվում են ՊԲ-ի հաշվեկշռում:
Այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Բարերարները նվիրատվության ընթացքում շեշտել են, որ դա տալիս են ԵԿՄ-ին, որպեսզի նրանք աշխատանքների կազմակերպման ընթացքում օգտվեն այդ մեքենաներից: Պաշտպանության բանակին նվիրաբերված բոլոր մեքենաները գտնվում են Պաշտպանության բանակի հաշվեկշռում»,- ասաց Լևոն Մնացականյանը:
Լևոն Մնացականյանը նշեց նաև, որ դատավարության ավարտից հետո բոլոր կասկածները վերջնականապես կվերանան:
Կիսվեք ձեր ընկերների հետ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: