Աշխարհ

Հունաստանում երկու երաժիշտների 180 տարվա բանտարկության են դատապարտել

ունաստանում դատարանը 180 տարվա բանտարկության է դատապարտել 2 ուկրաինացի երաժիշտներ Սերգեյ Շվայուկին եւ նրա ընկերոջը՝ Պյոտր Լիտվինչուկին: Ուկրաինացիների դեմ դատը տեղի է ունեցել հուլիսի 20-ին, երկուսին էլ մեղավոր են ճանաչել ապօրինի միգրանտների տեղափոխության մեջ: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:


Ինչպես հայտնել է Պիրեյ քաղաքի դատախազության թարգամանիչ Լիդիա Կոստիվը, ուկրաինացիներին մեղադրել են միանգամից մի քանի հոդվածով՝ Եվրամիության երկրի սահմանի ապօրինի հատում, մարդկանց կյանքի համար վտանգի ստեղծում նավի գերբեռնվածության պատճառով եւ փրկարարական միջոցների բացակայություն: Ձերբակալելիս Շվայուկի եւ Լիտվինչուկի մոտ նաեւ նավը վարելու փաստաթղթեր չեն եղել:


Ուկրաինացիների հույն փաստաբան Զախարիյաս Կեսեսը պարզաբանել է, որ նման մեծ պատժաժամկետըները պայմանավորված են հունական օրենսդրության առանձնահատկությամբ: Նրա խոսքով՝ Սերգեյից եւ Պյոտրից բացի, նավում են եղել 63 ապօրինի միգրանտներ: «Դատավճիռը հրապարակելիս յուրաքանչյուր ապօրինի միգրանտի համար կարող են ավելացնել 10-15 տարի: Նախապես նրանց սպառնում էր 630 տարվա բանտարկություն»,- ասել է փաստաբանը:


Նավաստիների ազգականներն ասում են, որ տղամարդիկ պարտադրանքով են հայտնվել այդ վիճակում եւ հանցագործություն կատարելու մտադրություն չեն ունեցել: Պյոտր Լիտվինչուկի մոր խոսքով՝ նրանք մեկնել են Թուրքիա աշխատելու, որտեղ նրանց առաջարկել էին զբոսանավի կապիտանի օգնական աշխատել: Սակայն արդեն Թուրքիայում գործատուները ուկրաինացիներին ստիպել են նավով միգրանտների տեղափոխել: Անհայտ զինված անձինք Լիտվինչուկին եւ Շվայուկին սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդարով:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: