Քաղաքականություն

Հայրիկյանին «բռնեցրել» են ՀՀԿ գրասենյակից դուրս գալիս

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը վերջին օրերին կարծես հօդս է ցնդել։ ԱԻՄ-ի երբեմնի առաջնորդի մասին նույնիսկ մամուլն է մոռացել։ Բայց ինչպես ասում են՝ «չկա չարիք՝ առանց բարիքի»։ Օրերս Հայրիկյանին ֆիքսել են Մելիք Ադմայան հասցեում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակից դուրս գալիս։ Թե ինչ գործով է ԱԻՄ առաջնորդը այցելել ՀՀԿ գրասենյակ, փորձեցինք պարզաբանում ստանալ հենց նրանից, սակայն նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։


Ի դեպ, նախընտրական խմորումների ֆոնին չի բացառվում, որ Հայրիկյանը «ապաստան» գտնի ՀՀԿ-ի մոտ, սակայն մեր աղբյուրները դա այդքան էլ հավանական տարբերակ չեն համարում՝ նշելով, որ ՀՀԿ-ն «չի մոռացել Հայրիկյանի քննադատություններն իր հասցեին»։


Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: