Սպորտ

Մոուրինյոն՝ Անգլիա — Բելգիա հանդիպման մասին

Կցանկանայի, որ Անգլիա — Բելգիա խաղը վճռորոշ լիներ, բայց առաջին տեղի հարց է լուծելու, ասել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի հանդիպման մասին։ Անգլիան ու Բելգիան արդեն ապահովել են 1/8 եզրափակիչ ուղեգրեր։


«Կլինի ընկերների հանդիպում, քանի որ բելգիացի ֆուտբոլիստների մեծ մասը խաղում է Անգլիայում եւ շատերը ակումբակիցներ են։ Նրանք շատ լավ են ճանաչում իրար, գիտեն միմյան բոլոր որակները։ Չէի ցանկանա բաց թողնել այդ խաղը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է RT-ն։

Հունիսի 28-ին Կալինինգրադում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: