Քաղաքականություն

Մի պահ հիշողությունս տեղն եկավ, տարա տվեցի. Շմայսը պատմական «Շմայսեր»-ը ԱԱԾ-ին է հանձնել

ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, այսօր կրկին ԱԱԾ-ում է եղել: Այնտեղ էր՝ 20 տարվա պատմական «Շմայսեր» տեսակի ավտոմատը հանձնելու համար:

«Ազատության» հետ զրույցում Առաքել Մովսիսյանը նշել է, որ հիշել է պահված զենքի մասին ու շտապել ԱԱԾ. «Մի պահ հիշողությունս տեղն եկավ, հիշեցի, որ պահած զենք ունեմ, 20 տարվա հիշողություն էր, էլի զենք կար, ամբողջը բերեցի հանձնեցի:

Ես զգացի, որ պետք չէ զենքեր պահել, 4 երեխա ունեմ, զգացի, որ պետք է ազնիվ կյանքով ապրել, օրինական կյանքով ապրել, քանի որ տեսա օրենքի երկիր է դարձել, ուզում եմ ապրել մաքուր: Կոչ եմ անում օրինակ ծառայեն, բերեն այդ զենքերը հանձնեն, ոչ մեկը չհապաղի, բերի իր զենքերը հանձնի, իրենք էլ ազատ քնեն»,-ասել է Առաքել Մովսիսյանը՝ ԱԱԾ շենքից դուրս գալիս:


Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: