Հասարակություն

Գեղեցկադեմ հայուհին “սիլի-բիլի” է անում ադրբեջանցու հե՞տ, թե՞ ոմանց հիվանդագին երեվակայության արդյունքում ծնված մեղադրանք է

Այսօր համացանցում տարածվեց մի լուսանկար որում պատկերված հայ աղջիկը Զառա անունով, նկարի մեկնաբանություններում պատասխանում է ադրբեջանցի հետևորդի մի քանի գրածների (Привет, как ты … և այլ խոսակցական մտքեր)։

Նկար տարածողը ոմն անհայտ մեկը էժանագին նպատակների համար արատավորելով դիմացինի պատիվը գայթակղիչ վերնագրով տարածում է աղջկա լուսանկարը առանց վերջինիս թույլտվության, (քրեորեն պատժելի արարք է որպես դիտարկվում)։


Այս ամենին ընթացք չէինք տա և “նկարի աղջկանից” չէինք փորձի պարզաբանում ստանալ, եթե չուսումնասիրեինք նրա ֆեյսբուքյան էջը, կատարված գրառումների մեծ մասը բանակին, հայրենիքին նվիրված հայրենասեր գրառումներ։

Առաջին.am-ը զրուցեց Զառա Ներսիսյանի հետ։

Ողջույն Զառա, այսօր համացանցում հայտնվեց Ձեր լուսանկարը որտեղ ցուցադրված էր ձեր և ոմն ադրբեջանցու երկխոսություն, որը առաջացրել է հանրության մեծամասնության զայրույթը, խնդրում ենք մի քանի հարցերի պատասխանել։

Ինչո՞վ եք դուք զբաղվում, շփումը այլազգի ներկայացուցչի հետ որևէ կապ ունի Ձեր գործունեության հետ։

Բարև Ձեզ։ Ես մասնագիտությամբ տուր-մենեջեր եմ և այլ ազգի ներկայացուցիչների հետ շփվելը նորմալ բնույթ է կրում, և դա միջոց է նրանց մշակույթին ծանոթանալու համար։

Ո՞վ է այդ զրուցակիցը, ուղղակի պատահական հետևորդ թե՞ վիրտուալ ծանոթ։

Այդ զրուցակիցը պարզապես պատահական հետևորդ էր։ Իրականում այդ մարդը միայն հետևում էր իմ էջին և միայն մեկնաբանություններում էր փորձում շփվել։

Շա՞տ են նմանատիպ դեպքերը, նկատի ունենք զրուցել կոնկրետ մեր արևելյան հարևանների հետ։

Ես մեր արևելյան հարևանների հետ առհասարակ չեմ փորձում շփում  հաստատել կամ զրուցել։ Դեպքեր եղել են, որ իմ հետևորդների մեջ եղել են հնդիկներ, պարսիկներ ովքեր Հայաստան այցելելու համար հետաքրքրվում էին մեր մշակույթից որպեսզի տեղեկացված լինեն։


Հանրությունից սպասո՞ւմ էիք այսպիսի արձագանք։

Չեմ սպասել որովհետև ես չեմ արել մի բան, որ արժանանամ հասարակության գովասանքին կամ քննադատությանը, ես չեմ դավաճանել իմ ազգին, ինչպես որոշ կարևոր մարդիք են արել, ես չեմ դավաճանել հայ երիտասարդին, ես ինքս այդ երիտասարդության ներկայացուցիչն եմ, մեր հայ տղաներն ու աղջիկները որոշ մարդկանց հանած, մեր հպարտությունն են։ Կարծում եմ այս ամենը այդ մարդու հիվանդագին երևակայության արդյունքն է, որ կարիք ունի ինքնահաստատվել, բայց չգիտի ինչպես։ Հանրությունը մեղավոր չի, հանրությունը ընդունում է այն ինչ իրեն ներկայացնում են, խնդիրը ներկայացնողի մեջ է։

Չեք մտահոգվում այն մասին, որ լինելով գեղեցկադեմ հայ աղջիկ և չճանաչելով զրուցակցին, մանավանդ որ նա թշնամի ազգից է, նրանք կարող են օգտագործել դա Ձեր և առհասարակ հայ երիտասարդների դեմ, քիչ չեն դեպքերը երբ նրանք հասարակ զրույցը հայի հետ այլ եղանակով են ներկայացնում «քցելով» հայ երիտասարդությանը։ Իհարկե չենք ասում որ սա այդ դեպքն է, բայց բացառություններ չենք անում։

Եթե ես այդ մարդու հետ զրույցի բռնվեի և այն էլ անձնական նամակագրության միջոցով ես մտահոգվելու առիթ կունենայի, որ նա կփորձի վարքաբեկել կամ խաղալ հայ երիտասարդների անվան հետ։ Սակայն այս անձը ինձ անձնական նամակ չի գրել, միայն նկարի մեկնաբանություններում փորձել է տեղեկանալ իմ որպիսությամբ, իսկ այդ փաստը որակավորվեց “սիլի-բիլի” թշնամու հետ։

Ուսումնասիրելով Ձեր ֆեյսբուքյան էջը հանդիպում ենք բազմաթիվ հայրենասեր, հատկապես բանակին վերաբերվող գրառումների, հակասություններ չեք տեսնում Ձեր գրառումների, այս լուսանկարի ու հանրության արձագանքի մեջ։

Ես ինձ համարում եմ հայրենասեր մարդ։ Ես փոքր տարիքից դաստիարակվել եմ հայրենասիրությամբ, սովորել եմ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում և իմ մեջ պայքարի ոգին շատ է քան ցանկացած այլ մարդու մեջ։ Ես աղջիկ լինելով պատրաստ եմ միշտ զենք բռնել ու կանգնել սահմանին հայրենիքի համար ծառայող զինվորի կողքին։ Ինձ ճանաչող բոլոր մարդիք կարող են փաստել, որ ես միշտ նվիրված եմ եղել Հայոց բանակին և ինքս եմ միշտ անարդարության դեմ ձայն բարձրացրել։


Որպես պատասխան Ձեզ մեղադրողներին ի՞նչ կարող եք ասել։

Իսկ արդեն որպես պատասխան ինձ մեղադրողներին կարող եմ  հորդորել միայն մի բան․ մարդուն առանց ճանաճելու չփորձեն վարքաբեկել, վիրավորել, կամ առանց անձի հետ զրուցելու նյութեր ու անձնական լուսանկար հրապարակել որոնք իրականության հետ չեն համապատասխանում։ կարիք չկա կյանքում ինքնահաստատվելու համար խաղալ մեկ ուրիշի անվան ու պատվի հետ։ Պետք չէ մոռանալ այն հանգամանքը, որ կյանքը բումերանգ է և հնարավոր է հայտնվի մեկ այլ անձ ով նույն կերպ կվարվի հենց իր հետ։ Իսկ մեկնաբանություններում ինձ վիրավորող անձանց կարող եմ ասել, որ նրանցից յուրաքանչյուրն իր տան, իր ընտանիքի դեմքն է և հիմա պարզից էլ պարզ է թե ում ընտանիքն ինչ մտածելակերպով է առաջ շարժվում։

Հ․Գ․ յուրաքանչյուր մարդ ունի սխալվելու իրավունք, պետք չի բոլորով քարկոծել մի մարդու ով չի արել մի բան որ արժանանա դրան, պարզապես որոշ մարդկանց հիվանդ երևակայության զոհն է։

Իսկ եթե Զառան ու նրա նման հայ աղջիկներ կյանքում մի սխալ թույլ կտան պետք չի փոշիացնել կարծես զինվորից տուշոնկա են գողացել, չէ որ նրանք հայ են, չէ որ նրանք մեր քույրերն են կարող ենք չէ չչարանալ պատվազրկել պատիվը բարձր աղջկան, ուղղակի օգնենք, բացատրենք, որ այ այստեղ դու սխալ բան ես արել այսպիսի հետևանքներ կարող է ունենալ, իսկ նա ասի շնորհակալություն սխալս նկատելու և ինձ ճիշտ ճանապարհ ցույց տալու համար, չէ որ մարդ մինչև խոր ծերություն կարող է սխալվել։ Իսկ այսօրվա մեր հերոսը՝ Զառան, չի արել ոչ մի կոպիտ սխալ, իսկ այ նրա լուսանկար տարածողը կատարել է քրեորեն պատժելի արարք և ոստիկանության ուշադրությունն ենք հրավիրում այս փաստի վրա, արդյո՞ք որևէ մեկը իրավունք ունի տարածել ուրիշի անձնական լուսանկար արատավոր խոսքերով առանց հիմքի և առանց լուսանկարի տիրոջ իմացության և համաձայնության։

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: