Քաղաքականություն

Ծիծաղելի է մեր հերոս Մանվել Գրիգորյանն ազատ է, բայց հրաժարվում է դուրս գալ դատարանից…

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ իրենք արդեն 6 ժամ է դատարանում են, ձերբակալման ժամը լրացել է և դատավորն էլ հայտարարել է, որ ազատ են ու կարող են հանգիստ դուրս գալ այնտեղից Մանվել Գրիգորյանի հետ:


Սակայն Մանվել Գրիգորյանը հրաժարվում է՝ ասելով, որ ինքը չի ուզում խոչընդոտել նախաքննությանը:
«Մենք այս պահին առաջինն ունենք պատվի խնդիր: Չեմ իմանում՝ ով ինչ ա ուզում ապացուցի, ամենաշատը ինձ ա պետք ապացուցել իմ մեղավորության մասը:


Ես տասնյակ հազարավոր մարդկանց հրանատար եմ եղել, տասնյակ հազարավոր մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, չգիտեմ՝ էսօր ով ինչքան ա մտածում իմ մասին, բայց ես ցանկանում եմ ինձ ճիշտ պահեմ: Ես իրավունք էլ չունեմ իմ երկրից խռովելու կամ խուսափելու»,- ասաց Մանվել Գրիգորյանը:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: