Հասարակություն

Մանվել Գրիգորյանի կրտսեր որդին վախեցած է՝ չի ներկայացել ավարտական քննությանը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Մանվել Գրիգորյանի կրտսեր որդի Արմանը փաստաթղթերով Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական տնտեսական քոլեջի ֆինֆակի ավարտական կուրսի ուսանող է:


Սակայն քոլեջի ո՛չ դասախոսները, ո՛չ ուսանողները նրան երբեւէ չեն տեսել: Թե ինչպես է Մանվելի որդին հայտնվել ավարտական կուրսում, երբ նրան քոլեջում ոչ ոք չի ճանաչում, հատկապես վերջին իրադարձություններից հետո որեւէ մեկի համար գաղտնիք չէ:


Նշենք, որ խոսքը պետական ուսումնական հաստատությունում սովորելու մասին է, որը ֆինանսավորվում է պետբյուջեի կողմից:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` վերջինս չի ներկայացել անգամ ավարտական քննություններին: Այս անգամ չներկայանալը այլ պատճառներ ունի՝ գեներալի որդին վստահ չէ, թե քոլեջում կհանդուրժեն հոր ազգադավ կեցվածքը»:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: