Պատահարներ

Կրակոցներ Երևանի Մետրոպոլիտենի կայարաններից մեկում

Հունիսի 15-ին ժ.14.30-ին ոստիկանությունում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ գազ են թողել և մարդիկ խեղդվում են:


Ոստիկանության փոխանցմամբ` մեկնած Մետրոպոլիտենի պահպանության բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ.14.25-ին նշված կայարանի գետնանցումում Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ: Վլադիսլավ Վ.-ն իր մոտ եղած «6-Պ-36» տիպի, 8 մմ տ/չ գազային ատրճանակով կրակել է մի քաղաքացու ուղղությամբ:
Նույն օրը ժ.15.45-ին Հ.Հակոբյան փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն բերման են ենթարկվել ոստիկանություն:


Ատրճանակն առգրավված է:

Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն ստորագրությամբ բաց են թողնվել:

Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում է քննություն:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: