Կրթություն և գիտություն

Պատրաստ է նախարարը վճարել ուսուցչին կիրակի օրն աշխատելու համար

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այնքան է տարված կոռուպցիոն բացահայտումներով եւ դրանք Ֆեյսբուքում ներկայացնելով, որ չի հասցնում անգամ օրացույցին նայել։ Նա 9-րդ դասարանի ավարտական քննությունը «Գրականություն» առարկայից նշանակել է հունիսի 17-ին՝ կիրակի, ոչ աշխատանքային օր՝ այդպիսով ոտնահարելով ՀՀ հպարտ քաղաքացու հանգստի իրավունքը: Այժմ մանկավարժները հարց են բարձրացնում՝ պատրա՞ստ է նախարարը վճարել ուսուցչին կիրակի օրն աշխատելու համար։


Մանավանդ՝ եթե հանկարծ տնօրենը փորձի վճարել արտաժամյա աշխատանքի համար, կարող է հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում: Ի դեպ, դրանից առաջ էլ, առանց հաշվի առնելու զորակոչը, Արայիկ Հարությունյանը մեկ շաբաթով հետաձգել էր քննությունները՝ այդպիսով արժանանալով ՊՆ դիտողություններին:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: