Քաղաքականություն

Թող Մանվել Գրիգորյանը հասկանա, որ ես իր տեղը չեմ ուզում նստել․ Սասուն Միքայելյան

Իմ որդին՝ Սևակ Միքայելյանը, հասուն տղա է, պետք չէ, որ ես միջնորդեմ, եթե Հրազդանում արտահերթ ընտրություններ լինեն և ցանկանա, կմասնակցի. այս մասին Arajin.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Նա ընդգծեց, որ որդին 3 տարի է ՔՊ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարն է։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, պատրաստվում է միջնորդություն ներկայացնել տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ Հրազդանի քաղաքապետարանում վարչական հսկողության գործառույթներ իրականացնելու համար: Անդրադառնալով հարցին՝ արդյոք ի՞նքն է միջնորդել մարզպետին այդ հարցով, Սասուն Միքայելյանն ասաց․

«Ես որևէ հորդորով չեմ դիմել Կոտայքի մարզպետին, մարզպետը գիտակից մարդ է, իր անելիքը գիտի։ Ես կարող եմ ասել, որ Հրազդանում, բացի չարաշահումներից, ոչ մի նորմալ բան չի եղել քաղաքապետի 17 տարվա գործունեության ընթացքում։ Երկու-երեք գյուղեր կան, որ ընդհանրապես ոչինչ չի արվել, օրինակ՝ Մաքրավանը, Կոճոռը, մեր գյուղը, որի բնակիչներն ըմբոստացել են ընտրությունների ժամանակ։ Հրազդանում մի հող չկա, որ չի ծախվել»:

Սասուն Միքայելյանը հիշեցրեց, որ գլխավոր դատախազությունում նաև հաղորդում էր եղել Արամ Դանիելյանի չարաշահումների վերաբերյալ, որը ներկայացրել էր քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը, բայց նախորդ իշխանությունների ժամանակահատվածում հաղորդումն անտեսվել էր։

Միքայելյանն անդրադարձավ նաև ԵԿՄ-ն ղեկավարելու մասին մամուլում առկա տարբեր հրապարակումներին և Մանվել Գրիգորյանի հայտարարությանն այդ թեմայի վերաբերյալ: «Տո ով ուզում ա ըլնի, ղալաթ են անում՝ խոսում են, շուն են, հաչում են»,-լրագրողներին ասել էր Մանվել Գրիգորյանը։

Մեկնաբանելով Գրիգորյանի այս հայտարարությունը՝ Սասուն Միքայելյանն ասաց. «Եթե Մանվել Գրիգորյանի էդ արտահայտությունը վերաբերվել է ինձ, ուրեմն ինքն է ղալաթ անում, Մանվել չլինի, ուզում է Րաֆֆու Սամվել լինի, ղալաթ է անում էն մարդը, ով հանկարծ կփորձի ինձ անհիմն քննադատել, կամ նման կերպ կդիմի ինձ»,-շեշտեց նա:

Սասուն Միքայելյանն ասաց, որ եթե անգամ իրեն խնդրեն, ԵԿՄ նախագահ չի դառնա։ Անդրադառնալով Ազատամարտիկների դաշինքի հայտարարությանը, թե ԵԿՄ-ում պետք է փոփոխություններ կատարվեն, Սասուն Միքայելյանն ասաց, որ դաշինքի անդամների գործունեությանը չի խառնվի։

«Ես 2008թ-ից դուրս եմ եկել ԵԿՄ-ից, ես վարչության 11 անդամներից եմ եղել, որ հենց սկզբից Վազգեն Սարգսյանի օրոք հիմնել են ԵԿՄ-ն։ Ես 2008 թ-ից դուրս եմ եկել, էդ տարիների ընթացքում ո՛չ քննադատել եմ Մանվել Գրիգորյանին, ո՛չ որևէ մեկին, ԵԿՄ գործունեությանը չեմ էլ խառնվել։ Թող Մանվել Գրիգորյանը հասկանա, որ ես նման կարգի մարդ չեմ, ոչ էլ ուզում եմ իր տեղը նստեմ»,-նշեց պատգամավորը։

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: