Պատահարներ

Մուշում ջրհեղեղի հետևանքով երկու երեխա է մահացել

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Մուշի նահանգի Քորքութ շրջանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից երկու մարդ է մահացել, հաղորդում է թուրքական DHA գործակալությունը։

Նշվում է, որ երկու զոհերն էլ՝ Ֆերհաթ Յայմանն ու Օսման Յեները, անչափահասներ են՝ 17 և 15 տարեկան։ Ջրհեղեղի հոսանքը երեխաներին քշել է Մուշի Մոլլաբա գյուղում, ավելի ուշ նրանց անշնչացած մարմինները գտնվել են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների կողմից։


Ջրհեղեղի հետևանքով Մուշում նյութական մեծ վնասներ են կրել բազմաթիվ խանութներ, բնակելի տներ ու պահեստներ, կաթվածահար է եղել երթևեկությունը։

Հայտնի է, որ ջրհեղեղի պատճառով գրեթե չի գործում Մուշից Աղրը տանող ճանապարհը, որտեղ մեքենաների մեծ կուտակումներ են առաջացել։

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: