Լուրեր

Նիկոլ Փաշինյանը վարչապետի խորհրդական եւ արարողակարգի պատասխանատու է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել: Նրա որոշմամբ՝ հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական է նշանակվել Վարազդատ Կարապետյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:


Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարազդատ Կարապետյանին նշանակել վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»:


Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ իր դիմումի համաձայն Շամամ Հարությունյանն ազատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: Նախարարի տեղակալ է նշանակվել Սմբատ Սաիյանը:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: