Լուրեր

Սուտ չէր, այդ օրերին հակառակորդի կողմից իսկապես լուրջ կուտակումների կային, բայց զինվորներն ասացին՝ մենք հակառակորդին հետևում ենք, Դուք հանգիստ Ձեր գործը արեք, դզեք-փչեք մեր երկիրը». Արշակ Զաքարյան

Հայոց ազգային գվարդիան այսօր հայտարարություն էր տարածել այն մասին, որ տեսնում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: Ի մասնավորի՝ ՀԱԳ-ն ու իր շուրջ համախմբված բազմաթիվ անհատներ (և ոչ միայն) առաջարկում են փոփոխությունների շնորհիվ չսահմանափակել ընտրություններին միայն կուսակցություններով կամ կուսակցական դաշինքներով ներկայանալու
հնարավորությունը:


Այս առաջարկի, ներքաղաքական վերջին զարգացումների ու դրա նկատմամբ զինվորների վերաբերմունքի մասին Arajin.am կայքը զրուցել է Արշակ Զաքարյանի հետ:

—Պրն Զաքարյան, կխնդրեմ մանրամասենք քաղաքացիական նախաձեռնություն ստեղծելու և վարչապետին առաջարկով ներակայանալու մասին այսօր տարածած հայտարարությունը. քանի որ այդ մասին ավելի ուշ տրվելու է պաշտոնական հայտարարություն, կխնդրեմ Ձեր անձնական կարծիքն ու գնահատականը:

-Կարծում եմ՝ պետք է ձևավորվի մի քաղաքացիական միավորում, որ առանց կուսակցականացվելու հնարավորություն ունենա լինեն օրենսդիրում: Պետք է հնարավորություն տրվի ազգի սերուցքին՝ նրանց, ովքեր արդեն իրենց կյանքով, գործով ապացուցել են, որ ապրել ու արարել են ազգի ու պետականության համար, այն անբիծ մարդկանց, ովքեր սիրված են հասարակության կողմից ու նրանց, ովքեր կայացած մարդիկ են ու նրանց հարկավոր չէ ոչ պատգամավորական մանդատ, ոչ պաշտոն:


Ասում են՝ անկուսակցականները կարող են ցանկացած կուսակցություն մտնել, բայց միևնույն է, այդ դեպքում մարդիկ պիտակավորվում են որպես այդ կուսակցության համախոհներ: Ազգասեր, հայրենասեր արդեն կայացած մարդիկ չեն ուզում որևէ կուսակցության շրջանակներով կաղապարված լինեն. ուզում են՝ Ազգային ժողովի անկախ անդամներ ունենանք, ովքեր ոչ ընդդիմադիր կլինեն, ոչ իշխանամետ, այլ կտանեն ազգային գիծը

— Պրն Զաքարյան, Ձեր նշած խնդիրները նոր չեն ու կան այնքան ժամանակ, ինչ գործում է Ընտրական օրենսգիրքը՝ Ձեր մանտնանշած սահմանափակումներով, նախկին իշխանություններին փոփոխություններ անելու առաջարկով դիմե՞լ եք:

-Իհարկե մի քանի անգամ ենք դիմել, բայց նախկին կառավարությունը նման առաջարկների մասին չէր էլ ուզում զրուցել. նրանց ինչ-որ վերևից հրահանգ գալիս էր, դա էլ անում էին: Մենք այսօր ապրում ենք կեղծված հանրաքվեով, կեղծված սահմանադրությամբ և այդ կեղծված ընտրական օրենսգրքով:

Մենք ուզում ենք օգնել իշխանություններին, որ լավ լինի. նախկին իշխանություններին էլ ենք օգնել ու ոչ թե իշխանության համար, այլ ազգային շահերի. Օգնել ենք բանականշինության, քաղաքաշինության ու էլի տասնյակ հարցերով:

-Նշեցիք բանակի մասին, «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Դիրքերում» հաղորդման շրջանակներում և ոչ միայն, բավական հաճախ եք շփումներ ունենում զինվորների հետ, նկատե՞լ եք՝ այս օրերի ներքաղաքական կյանքի զարգացումներն ինչ-որ կերպ անդրադարձ ունեցե՞լ են զինվորների տրամադրությունների վրա:

-Գիտեք, մի բան կա, որ ինձ իսկապես և զարմացրեց, և հիացրեց. մեր զինված ուժերն այս օրերին իսկապես չափազանց ադեկվատ պահեցին իրենց, չեզոք մնացին: Քաղաքականության մասին չէին խոսում, նույնիսկ իրենց կարծիքը չէին հայտնում, այսինքն՝ կատարում էին իրենց երդումը՝ քաղաքականությանը չխառնվել: Շատ ճիշտ գիծ են բռնել. ամենաբարձրաստիճան սպայի հետ էլ եմ խոսել, սովորական դիրքերում կանգնած տղերքի հետ էլ եմ խոսել, իրենք չեն խառնվում, պարզ ասում են՝ մենք այստեղ ենք սահմանը պահելու համար, որ դուք ներսում կարողանաք ներքաղական հարցերը լուծել: Ես հաիացած եմ իրենց վերաբերմունքով:

Տեսեք, այդ օրերին հայտարարվեց հակառակորդի շարժերի ու կուտակումների մասին, ու դրանք սուտ չէին, իրականում կային ու շատ վտանգավոր կուտակումներ էին, բայց պանիկա չհայտարարվեց զինվորականների կողմից: Իրենք ընդամենը հայտարարեցին, որ կա այսպիսի բան, և մենք զգոն հետևում ենք այդ ամենին. այսինքն՝ մեզ ասեցին հանգիստ Ձեր գործը արեք, դզեք-փչեք մեր երկիրը, մենք հակառակորդի կուտակումներին հետևում ենք:

Ընդամենը մի զորամաս խառնվեց քաղաքական գործընթացին, բայց զինվորականը պիտի ոչ մեկի կողմը չանցներ, պիտի իր գործն անի. աա իմ անձնական կարծիքն է:

—Վարչապետի առաջին անդրադարձը պաշտպանության ոլորտին եղավ կոչ՝ ուղղված զինծառայողների ծնողներին՝ զինվորներին չուղարկել հիգիենայի պարագաներ, սնունդ, հագուստ. այս հարցն ինչքանո՞վ էր հրատապ այս պահին:

-Հարցը հրատապ չէր, բայց կարծում եմ, որ այդ հայտարարությունով փորձ արվեց բավարարել բոլոր խավերի սպասումները: Բանակաշինության մեջ բնականաբար սա ամենակարևոր հարցերից չէ. չեմ ասում կարևոր չէ, բանակաշինության մեջ անկարևոր հարցեր չկան, ես ինքս էլ ուրախ կլինեմ, որ ծնողները ոչ մի հարցով իրենց տղաների ծառայությանը չխառնվեն ու պետությունը ապահովի նրանց՝ ամենահասարակ բանից սկսած մինչև ամենավերջին զենքով:

Քանի որ դիրքերում հաճախ եմ լինում, գիտեմ որ շատ ավելի հրատապ հարցեր կան՝ լուծման սպասող, և համոզված եմ, այդ մասին վարչապետը կարիք էլ չունի հայտարարելու և ես չեմ էլ ուզի, որ նման հարցերի մասին բարձրաձայն խոսվի ու հայտարարվի:

loading...

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
loading...
Close