Լուրեր

Փրկարարները շարունակում են 14-ամյա կորած երեխայի որոնողական աշխատանքները

Փրկարարները շարունակում են 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները:

Մինչև ժամը 22:55-ը որոնողական աշխատանքներն իրականացվել են Արագածոտնի մարզի Ոսկեհատ, Ուջան համայնքներում և մոտակա դաշտավայրերում:

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք. իրականացվում է շրջիկ հերթապահություն ոստիկանության Վաղարշապատի և Աշտարակի բաժինների աշխատակիցների կողմից:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են նաև Արմավիրի մարզի Արագած, Այգեշատ, Դողս, Աղավնատուն, Ֆերիկ, Ծաղկունք, Գեղակերտ, Ծաղկալանջ, Հայթաղ, Արշալույս, Լեռնամերձ, Ամբերդ համայնքներում և մոտակա դաշտավայրերում:

Որոնողական աշխատանքներին մինչ այժմ մասնակցել են 21 փրկարար, ոստիկանության 8 աշխատակից, Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի 5 բնակիչ, մոտ 60 կամավոր և Արմավիրի մարզի վերը նշված գյուղերից մոտ 20 բնակիչ:

Հունիսի 12-ին, ժամը 14:27-ին «911» ծառայություն տեղեկություն էր ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի մոտակայքում Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչ Հ. Հ.-ի (ծնված՝ 2004 թ.) որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայություն հունիսի 9-ին, ժամը 21:32-ին ահազանգ էր ստացվել, որ հունիսի 8-ին, ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004 թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել: Ստացված տեղեկություններով՝ երեխայի հագին եղել է կանաչ վերնաշապիկ և կիսավարտիք:

Տեղեկությունը փոխանցվել էր ոստիկանության տարածքային ստորաբաժանում: Այնտեղից հաղորդել էին, որ ոստիկաններն արդեն իրականացնում են համապատասխան աշխատանքներ, և փրկարարների միջամտության կարիքը չկա: Այնուամենայնիվ՝ կեսգիշերից հետո Մասիսի և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ միանում է որոնողական աշխատանքներին (Երևանի Նորա­գա­վիթ թաղամասի և ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղին հարակից տարածքներում), որոնք շարունակվում են մինչև լուսաբաց:

Հաջորդող օրերին կորած երեխայի որոնողական աշխատանքներն իրականացվել են հիմնականում ոստիկանության և կամավոր քաղաքացիների ուժերով, իսկ ՀՀ ԱԻՆ արձագանքող ուժերը մշտական կապ էին պահպանում ոստիկանության հետ՝ իրավիճակը ճշտելու համար և բերված էին բարձր պատրաստականության՝ անհրաժեշտության դեպքում որոնողական աշխատանքներին միանալու համար:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: