Քաղաքականություն

ԱԺ-ն քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 13-ին, քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը:

Մասնավորապես, առաջին ընթերցմամբ ընդունվեցին

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերը:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին հետեւյալ օրինագծերը.

— «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,

— «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին,

— Հաշտարարության մասին,

— «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

— Դատական դեպարտամենտում ծառայության մասին,

— Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

— Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,

— Տեղական հանրաքվեի մասին,

— «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Վերջին երկու օրինագծերը նախատեսում են փոփոխություն սահմանադրական օրենքներում, հետեւաբար դրանք ընդունվել են ԱԺ պատգամավորների թվի 3/5-ով:

Այս պահին ԱԺ-ն շարունակում է քննարկել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը, որից հետո կքննարկի օրակարգի վերջին հարցը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: