Տնտեսություն

Արդեն կա որոշում, ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն. Փաշինյան

Արդեն կա որոշում, ըստ որի ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում պատասխանելով օգտատերերի հարցերին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, վարկերի մասով կառավարությունն արդեն որոշում է կայացրել. «Եթե մարդը վերցրել է ասենք մեկ մլն դրամի վարկ եւ ինչ-ինչ պատճառներով չի կարողացել վճարել, եւ այդ վարկը տույժ-տուգանքներով հասել է 3 մլն-ի։ Մենք արդեն բանկերի հետ ունենք պայմանավորվածություն, որ ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները զրոյացվեն։ Դրա արդյունքում բանկերի եւ վարկառուի հարաբերությունները կվերադառնան զրոյական մակարդակի։


Դրանից հետո կսկսենք նաեւ վարկային պատմությունների մաքրման գործընթաց։ Սկզբնական շրջանում փոքր պոչ ունեցողների պատմությունը կմաքրվի, որ նրանք նոր վարկ ստանալու հնարավորություն ստանան, հետո այդ շրջանակը կլայնացվի»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: