Բանակ

Եթե այդպիսի բան լինի, ես գերեզմանի մեջ շուռ կգամ. Ուշագրավ հայտարարություն

Բանակցային պրոցեսը պետք է շարունակվի. մենք մեր դիրքորոշումները չենք փոխելու Արցախի հարցում:
Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր Սերժ Սարգսյանը՝ պատասխանել հարցազրուցավար վարող Արամ Աբրահամյանի հարցին՝ կապված Լեռնային Ղարաբաղյի հակամարտության խանդիը հաջորդ սերունդներին թողնելու հետ:

«Երբ որ Դուք ասում եք՝ ուրիշ (նկատի ունի ուրիշ մարդիկ, ովքեր կգան կառավարման-հեղ.), ես մի քիչ մտահոգվում եմ, ուրիշ, այսինքն՝ ի՞նչ:

Հայաստանում կարող գալ մարդիկ, ովքեր կհամաձայնե՞ն Արցախը հանձնել Ադրբեջանին: Ինձ համար դա անհասկանալի է»:
Արամ Աբրահամյանը հստակեցրեց՝ խոսքը փոխադարձ զիջումների մասին է. «Եթե հաջորդ սերունդների մասին է խոսքը, ես կարող է գերեզմանում շուռ գամ՝ էդպիսի բան լսելով»:

Ըստ Սերժ Սարգսյանի՝ ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ ադրբեջանցիներն այն պատրանքն ունեն, թե փոխզիջում նշանակում է զիջումներ միայն հայկական կողմերի կողմից:
Նա կարծում է, որ երբ մեր հակառակորդը հասկանա՝ փոխզիջում նշանակում է զիջում և՛ հայկական կողմերի կողմից, և՛ ադրբեջանական կողմի կողմից, այդ ժամանակ խնդիրը կարող է լուծվել:
«Մենք այլ ճանապարհ չունենք, եթե ունենայինք այլ ճանապարհ, այսինքն՝ առանց զիջումների՝ ասեինք՝ ամբողջը մերն է և վերջ, միգուցե կարելի էր դրան գնալ, բայց չունենք այդպիսի ճանապարհ, դա խաղաղության ճանապարհը չէ, խաղաղության ճանապարհը համաձայնության գալն է:


Համաձայնության գալու համար անհրաժեշտ է երկու կողմի կարծիքը: Մեր ամենակարևոր խնդիրը պետք է՝ լինի ամեն օր, ամեն ժամ աշխատել հայկական Զինված ուժերի մարտունակությունը պահպանելու և զարգացնելու վրա:
Սա է ամենառեալ միջոցը՝ կայունությունը պահպանելու: Իհարկե, մենք պետք է զարգացնենք, խորացնենք մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, որովհետև նրանցից էլ է շատ բան կախված, բայց ամենահիմնականը հայ զինվորն ու սպան է».

loading...

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
loading...
Close