Շոու բիզնես

«Պայքարեք սիրո համար եւ ձեր սիրելիներին հաճախ ասեք դրա մասին». Ռոզա Ֆիլբերգ

Երգչուհի, սերիալային դերասանուհի Ռոզա Ֆիլբերգն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրված լուսանկարում Ռոզան գտնվում է Մովսես Երեմյանի հետ: Իսկ լուսանկարին կից երգչուհին խոսել է սիրո, սիրո համար պայքարելու եւ սիրելիներին հաճախ դրա մասին ասելու մասին: Ռոզան գրել է. «Մեր հերոսների պատմությունը հասարակ է, նրանցից յուրաքանչյուրն առանձին ունի իր անցյալը, որն իրենց դեռ հանգիստ չի տալիս… Նրանք դեռ ստիպված են անցնել շատ փորձությունների միջով, որպեսզի երջանիկ լինեն միասին, եւ այդ ժամանակն ու անցած ճանապարհը կապացուցի իրենց սերը մինյանց հանդեպ…Ցանկանում եմ բոլոր մեզ դիտողներին մաղթել, որպեսզի պայքարեն իրենց սիրո համար եւ ձեր սիրելիներին հաճախ ասեք դրա մասին, քանզի ոչ ոք չգիտի, թե ինչ է մեզ սպասում առջեւում»:

Նշենք, որ ավելի վաղ Ռոզա Ֆիլբերգը հրապարակել էր կրքոտ լուսանկար, որտեղ նա ներկայացել էր շատ կարճ զգեստով՝ ցուցադրելով իր ոտքերը՝ նստած աթոռին, իսկ ձեռքին՝ բաժակ: Ռոզայի ներկայացրած սեւ-սպիտակ լուսանկարին կից նա մեկնաբանություն չէր թողել: Սակայն, հեշթեգներում անգլերենով նշել էր «տես եւ հիշողություններ» բառերը:

loading...

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
loading...
Close