Հասարակություն

ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՔՐՈՋ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄԸ ԱՌԱՆՑ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻ ԱՆՀՆԱՐ Է ԿԱՐԴԱԼ…

Ժամանակը շարժվում է, բայց այս փոքրիկ գյուղի ճամփեզրի տանը միշտ 2018 թիվն է, ապրիլի 15-ը,
օրը կիրակի ու անձրևոտ: Այստեղ բոլորը գիտեն, որ իրենց Զինվորը`Ալիկը, ծառայում է, գիտեն
քանի օր է անցել ու ինչքան մնացել, այստեղ միշտ սպասելու են հունվարի 19-ին , կսպասեն այն
աչքալուսանքին , որը երբեք չեն լսելու.ԱԼԻԿԸ ԶՈՐԱՑՐՎԵՑ, ՏՈՒՆ Է ԳԱԼԻՍ:
Հունվար էր ձնառատ Մադինայում, 15 էլ ոչնչով չտարբերվող սովորական օր կլիներ, բայց այս մեկը
ուրիշ էր, այդ օրը վեց հայր ու եղբայր հպարտ էին հայրենիքին զինվոր են տալիս, վեց մայր ու քույր
ուրախությունից պար էին գալիս, զինվոր ունեին արդեն…


Վեցից մեկը` Ալիկն էր, գյուղի մուրազատուն, տարեցները այսպես էին բնորոշում մի բառով
կարճ ու դիպուկ, խոսք ու զրույցի շտեմարանը, բարի կատակների հերոսը…
Վեցից մեկը` միշտ իր տարեկիցներից շուտ էր արթնանում, կյանքում ամեն ինչ իր վաստակով ուներ,
հերկում էր գյուղի դաշտերը, հնձում էր ու հավաքում մեծի պես: Արևից այրված վարդագույն թշերով,
խոշոր ու կապույտ , ժպտուն աչքերով բոլորի սիրելին, եղբոր մեջքը ու հոր աջ ձեռքը… Պարզ
սովորական, մեր ու Գյուղի տղան:

Վեցից մեկը` արդեն պարգևատրվել է, ավաղ հետմահու կրծքին չի կրելու իր 455 օրվա վաստակը,
այլևս երբեք չի ասելու, Զինվորական շորերով ավելի թիկնեղ եմ չէ, շատ է սազում չէ
Հարազատներն էլ չեն շնորհավորել , շատ կուզենային փաթաթվեին ուղղակի , սովորականի պես…

19 ամյա , խոսուն ու ժպտուն հայացքով Զինվորը հավերժ մնաց Մարտակերտում…
Վեցից մեկը` մի օր իր ծոցատետրում պիտի գրեր Ամենադաժան պահերից մեկը դա նա էր, որ
պատուհանից նայում էիր հարազատ ախպորդ ու չէիր կարա իջնեիր ու ամուր գրկեիր իրեն: Շարժվեց
ավտոբուսը, չիմանալով, որ պահը կարող է հավերժություն ձգվել: Ու այդ ավտոբուսի իրեն , իր
զորացրման օրով չէ որ պիտի տուն բերեր…


Մեծերն ասում էին, երկու բառ է պետք, որ փոխանակի թշնամու հետ ու վերջ , Իր դվսինտ
կբերի…
Փոքրիկ գյուղի ճամփեզրի տանը, գիտեն, որ ժամացույցի սլաքների չխչխկոցը, իրենց Զինվորին
տուն չի բերելու, հիսուն օրից ավել է, դրանք չեն շարժվում, կանգնեցնելով ժամանակն ու աշխարհում
ամեն բան իրենց համար… սառնարանին կպցրած օրացույցից ոչ մի օր չի ջնջվել , արդեն հիսունվեց
օր, ամսվա վերջին օրը խաչ անելուց հետո հայրը չի գրում ինչքան մնաց, մայրը չի հարցնում. իմ
Ալիկն զանգելա էսօր, մայրը գիտի , կիսատ մնացած երազանքների ու չապրած օրերի հեքիաթը,
նրան կեսգիշերային պատուհանի թակոցով են պատմել այն: Եղբայր էլ երեկոյան հեռախոսազրույցին
չի պատմում ինչ է արել ու ինչն է պակաս մնաց , նոր տան համար, չի լսում, սովորական հարցը, ;քո
հասկանալով շինանյութը կհերիքի Բոլորը սպասում են..


Վեցից մեկը` միշտ Զինվոր է, իր չնվիրած ծաղիկներով, չասված խոսքերով…
Ճամփեզրի տանը միշտ ապրիլ է..այստեղ հավերժ սպասողներն են ապրում…
Հեղինակ՝ Ֆլորա Կարապետյան

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: