Քաղաքականություն

ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատները «Սասնա ծռերի» ազատ արձակման մասին

«Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին զոհված ոստիկանների հարազատներն իրենց դժգոհությունն են հայտնում խմբի անդամների՝ կալանքից ազատ արձակումների վերաբերյալ։ Անցած շաբաթվա ընթացքում դատարանների որոշմամբ կալանքից ազատ արձակվեցին գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող խմբի 5 անդամ՝ Արեգ Կյուրեղյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արամ Մանուկյանը եւ Արամ Հակոբյան


Ոստիկանների հարազատները նոր իշխանություններից պահանջում են արդար քննություն անցկացնել ու պատժել սպանության մեջ մեղադրվողներին։ Հիշեցնենք, այդ օրերին երեք ոստիկան զոհվեց՝ գնդապետ Արթուր Վանոյանը, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը եւ ենթասպա Յուրի Տեփանոսյանը։ Ոստիկանների սպանության մեջ մեղադրվում են զինված խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։ «Ազատությունը» զրուցել է ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի ծնողների եւ այրու հետ։ Մկրտչյանը մահացավ հիվանդանոցում՝ հրազենային վիրավորում ստանալուց ավելի քան 20 օր անց։ Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվում է զինված խմբի անդամ Արմեն Բիլյանը։

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: