Հասարակություն

Մարտակերտի ինչոր չաստում, մի մայր ծնկի ջուր է բաշխում…

Մարտակերտի ինչոր չաստում, մի մայր ծնկի ջուր է բաշխում…

Մարտակերտի ինչ որ չաստում մի մայր ծնկի ջուր է բախշում,
Ջուր է տալիս օրհնանք ու սեր ,ջրից երկար կյանք մաղթում,
Արցունքներն իր հավաքել, սեր ու կարոտ իրար խառնել,
Ջուր է սարքել ու բաժանում, պահանջելով է բաժանում,
Խրատելով է բաժանում, իր ափով է նա ջուր տալիս,
Պահանջում է, խրատում է, որ զինվորն իր ոտքով է գալիս,
Որ զինվորը ինքն է մորը ծաղիկ տանում, ոչ թե մայրը, մեխակ շարում..
Որ զինվորը ինքն համբյուրի , տաք այտերն իր մայրիկի,
Ոչ թե մայրն սառ ճակատն իր զավակի,
Եվ ուզում է կարոտն առնի ոչ ուրիշից այլ իր բալից,
Իր զավակից, իր տան լույսից, հույսից,
Ժպիտ ու կյանք իր ԱԼԻԿԻՑ, մեր ԱԼԻԿԻՑ

Մարտակերտի ինչոր չաստում, մի մայր ծնկի ջուր է բաշխում…
Հեղինակը սպանված զինծառայողի եղբայր՝ Շիրին Կարապետյանն է։


Ալեք Կարապետյանը ՀՀ Մարտունու շրջանի Մադինա գյուղից էր: Զվարթ ու գեղեցիկ երիտասարդը վայելում էր ընկերների եւ համագյուղացիների սերն ու հարգանքը: Նրա մահվան բոթը ցնցել էր ամբողջ գյուղը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին Ալեք Կարապետյանին հետմահու պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար:
Ալեք Կարապետյան քաջ զինվորը միշտ կմնա բոլորիս հիշողության մեջ:
Փառք քեզ , մեր զինվոր…

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: