Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը գտել է Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի կորցրած կախարդական փայտիկը.

Հայաստանի նախորդ վարչապետերը, սովորության համաձայն, որպես խնդիրները դանդաղ լուծելու կամ չլուծելու արդարացում, նշում էին, թե կախարդական փայտիկ չունեն։ 4 տարի առաջ՝ 2014 թվականի մայիսի 20-ին, Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Մենք չունենք կախարդական փայտիկ, որ մեկ ակնթարթում հնարավորություն տա, ասենք, էապես ավելացնել կրթության կամ առողջապահության ծախսերը …»:


Դրանից ավելի քան երկու տարի անց՝ 2016թ. սեպտեմբերի 14-ին, դարձյալ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանի ամբիոնում առաջին ելույթի ժամանակ վերստին հիշեց բազմաչարչար փայտիկի մասին՝ ասելով. «Մենք պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա …»:

Զարմանալիորեն, նույն խորհրդարանում դարձյալ նորընտիր վարչապետը, այս անգամ Նիկոլ Փաշինյանը, կառավարության ծրագիրը ներկայացնելիս արդեն հայտարարեց, որ ոչ միայն կա այդ փայտիկը, այլև արդեն որոշ գործեր արել է: Ասել է թե՝ կախարդական փայտիկն իշխանության և ժողովրդի կամքն է:

loading...

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
loading...
Close