Պատահարներ

Հրդեհ Հովսեփյան փողոցում. ամբողջությամբ այրվել է տնակում գտնվող գույքը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 02:17-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 180 ա հասցեում գտնվող տնակում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ. Ո.-ին պատկանող տնակում, որը ծառայում է որպես արհեստանոց:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:48-ին, մարվել՝ 03:50-ին:

Այրվել է տնակը՝ մոտ 20 քմ, ներսում գտնվող գույքն ամբողջությամբ, հարակից տան փայտե կառուցատարրերը՝ 1 գմ:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: