Բանակ

Հայկական կողմի մարդասիրական քայլին Ադրբեջանը պատասխանել է ապատեղեկատվությամբ

Ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ Զինված ուժերի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։


Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայկական կողմի մարդասիրական քայլից հետո ապատեղեկատվություն էին տարածել, իբր նոր տարածքներ են գրավել Նախիջեւանի ուղղությամբ
«Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։


Հայկական կողմը, հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին եւ մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»,- գրել է Հովհաննիսյանը։

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: