Քաղաքականություն

«Երևանի քաղաքապետն ինձ զրկել է ապրելու իրավունքից»․ վերգետնյա անցումը հարակից շենքի բնակիչներին վերածել է «բանտարկյալների»

Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում կառուցված վերգետնյա անցումն առաջացրել է հարակից շենքի բնակիչների դժգոհությունը։ Նրանց պնդմամբ արդեն շուրջ վեց տարի է, ինչ կորցրել են բնականոն կյանքով ապրելու իրենց իրավունքը: «Արթնացել ենք տեսել, որ այդ երկար բետոնը դրված է, մեր կարծիքը հաշվի չեն առել, մեզ ոչինչ չեն հարցրել»,- ասաց հարակից շենքի բնակից Աննա Վարդանյանը։ Վերգետնյա անցումը շենքից գտնվում է մեկ մետր հեռավորության վրա: «Լվացք եմ անում, փռում տանում են։ Ամբողջ ամառ շոգից խեղդվում ենք, էս պլաստիկ նյութից պատրաստված տանիքն էլ բերեցին փակեցին հոտից ենք խեղդվում»,- ասաց բնակիչներից Գայանե Ավետիսյանը։ Բնակիչները նաև ասացին, որ վերգետնյա անցումը կարող էր կառուցվել մի քանի մետր ներքևում գտնվող երաժշտական դպրոցի հարևանությամբ, սակայն տեղի ընտրությունն իրենց պնդմամբ ունի իր բացատրությունը․ «Իրենք հարմար գտան, որ


«Երևան Սիթիին» մոտ բերեն դնեն, ես պատասխան եմ պահանջում՝ ինո՞ւ է Երևանի քաղաքապետն ինձ զրկել ապրելու իրավունքից»,- պնդեցին նրանք։ Ի դեպ, բանկիչներին Արտակարգ իրավիճակների նախարարությունից փաստաթուղթ են տվել, որտեղ նշվում է, որ այդ գոտում կառուցապատում իրականացնել չի թուլյատրվում, մինչդեռ Երևանի քաղաքապետարանից բնակիչների բողքներին ի պատասխան բազմիցս, անգամ՝ մեկ ամիս առաջ տվել են նույն պատասխանը․ «Մինչ վերգետնյա անցումի կառուցումը հանրային քննարկում է եղել, կազմվել է ժամանակացույց և բոլոր բնակիչների պահանջները բավարարվել են»։

loading...

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: