Հասարակություն

«Սրբապիղծ շուրթերովդ չդիպչե՛ս սպարապետ Վազգեն Սարգսյանին». ազատամարտիկը՝ Տ. Կորյուն աբեղային

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ակտիվիստ դարձած Տեր Կորյուն աբեղա Առաքելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, թե Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընտրել է ոչ թե հոգեւոր դասն՝ առաջնորդվելով Սուրբ հոգով, այլ սպարապետ Վազգեն Սարգսյանը: Նա մասնավորապես նշել է. «Ընտրել է Վազգեն Սարգսյանը, որը գումարն ընդունեց եւ պարտադրեց մյուս եպիսկոպոսներին՝ ասելով բոլորիդ կոչնչացնեմ, որովհետեւ ում ուզում եմ, նա պետք է լինի: Սուրբ հոգի-մուրբ հոգի, չգիտեմ»: Իսկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի մասին, ասել է. «Արամ Առաջին կաթողիկոսն ավելի վատն է, նա դաշնակցական բյուրոյի ազդեցության տակ է»:

Հայր Կորյունի կողմից սպարապետին ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին ուղղված մեղադրանքներին՝ այսօր անդրադարձել է ազատամարտիկ ՀՐԱՉ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ՝ մասնավորապես նշելով.«Սթափության կոչ ենք ուղղում Տ. Կորյուն աբեղա Առաքելյանին` հոգեւորականին անվայել պահվածք ցուցաբերելու համար եւ հրավիրում հոգենորոգ աղոթքի` վստահ լինելով, որ սրբամաքուր աղոթքից դատարկված եւ կարծրացած հոգին կարող է ՀՀ Ազգային Հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանին հետմահու պախարակել եւ անամոթաբար քննադատության արժանացնել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին:

Հրահանգում ենք, թողնել այս «աշխարհի իշխանի» խաբկանքները եւ անառակ որդու քաջությամբ գնալ Համայն Հայության Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Վեհափառ Հայրապետի մոտ խոնարհաբար կրկնել. «Մեղայ յերկինս եւ առաջի քո…»:»

Եզրափակելով խոսքը՝ ազատամարտիկն ընդգծել է. «Մի խումբ ազատամարտիկներով ի Քրիստոս Հիսուս աղոթում ենք Ձեզ համար`տհաճ եւ ոչ մարդկային իրավիճակի մեջ հայտնվելու համար ու խնդրում, որ չտրվեք սադրանքների եւ հեռու մնաք սատանայի թելը մանողներից»:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: