Շոու բիզնես

Քիմ Քարդաշյանը հասավ իր ուզածին. Թրամփը ներում է շնորհել աֆրոամերիկուհուն

Քիմ Քարդաշյանի և Թրամփի հանդիպումը արդյունավետ է եղել: Ինչպես հայտնում է TMZ-ն, Քիմի խնդրանքից հետո Դոնալդ Թրամփը ներում է շնորհել Էլիս Ջոնսոնին: Հայուհին փորձում էր փրկել այդ կնոջը և այդ առիթով Քիմ Քարդաշյանը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու թմրանյութերի ապօրինի շրջանառության համար ցմահ ազատազրկված 62-ամյա Էլիս Ջոնսոնին ազատ արձակելու հնարավորությունը:

Վերջինս շնորհակալական նամակ է հղել Քիմին: Քիմը անձամբ է զանգահարել Էլիսին ու հայտնել այդ լավ նորությունը: Հայուհու խոսքերով՝ նրանք միասին հուզվել եւ, նույնիսկ, արտասվել են:

Քիմ Քարդաշյանը հավելել է. «Ես շնորհակալ եմ Թրամփին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց ժամանակն են հատկացրել Էլիսին: Այս իրողությունը շատ այլ մարդկանց հույս կտա նման իրավիճակներում»:

loading...

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
loading...
Close