ԼուրերՀասարակություն

Ջրամբարների վիճակն այսօրվա դրությամբ բավական վատ է. Նախարար

Ջրամբարների վիճակն այսօրվա դրությամբ բավական վատ է։ Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը։

Նախարարի խոսքով, ջրամբարներում ջուրը չի բավարարում։ «Սակավաջուր երկրում, երբ ջրային պաշարները պակասում են։ Ես վերջին տվյալները ունեմ, լավը չեն, ավելի վատ, քան անցած տարի։ Իսկ անցած տարի, այն ինչ տեսա Ախուրյանի ջրամբարում, դուշմանիս էլ չէի ցանկանա»,- ասել է նախարարը։

Հարցին, հնարավոր է արդյոք, որ Սեւանից ջուր վերցնեն ոռոգման համար, Խաչատրյանը պատասխանել է. «Չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ ջրամբարների վիճակն այսօրվա դրությամբ բավական վատ է»։

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: